«Առավոտ». Առաջիկա ցանկացած ընտրությունները կավարտվեն ընդդիմության պարտությամբ
Վերլուծելով ներքաղաքական վերջին զարգացումները` «Առավոտը» խմբագրականում գրում է. «Եթե իշխանությունը դրսևորի բավականաչափ խորամանկություն (բայց նաև` անպատասխանատվություն) և համաձայնի որևէ արտահերթ ընտրությունների, ապա իշխանության կուսակցությունները և իշխանության թեկնածուն կտանեն շատ ավելի վստահ «հաղթական», քան մի շարք նախորդ ընտրություններում: «Հաղթական» բառը ես դնում են չակերտների մեջ, որովհետև արդյունքները բնականաբար կեղծվելու են, բայց դա արվելու է «բյուրոկրատա-խարդախային», ոչ թե «հարվածային» եղանակով:
Եզրակացնել, որ առաջիկա ցանկացած ընտրությունները կավարտվեն ընդդիմության պարտությամբ ինձ թույլ է տալիս այն պարզ հանգամանքը, որ բացի իշխանության երեք կուսակցություններից ոչ ոք ընտրություններին լրջորեն չի պատրաստվում»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում