Comedy Club-ը գնահատվել է 450 միլիոն դոլար
Ռուսական ТНТ հեռուստաընկեությունը, որը մտնում է «Գազպրոմ-մեդիայի» կազմում, սեպտեմբերին մտադիր է գնելու Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթը: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, նշելով, թե գործարքը կլինի աննախադեպ ռուսական շուկայի համար:
Ըստ այդմ, ընկերության ամբողջական փաթեթը գնահատվել է մոտ 450 միլիոն դոլար:
«Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը պարբերականին հաստատել է, որ հեռուստաընկերությունն իրոք շահագրգռված է ընկերության փաթեթի 50 տոկոսի` մոտ 250 մլն. դոլարի ձեռքբերմամբ:
Նշենք, Comedy Club Production-ը հիմնադրվել է 2007 թ-ին և համարվում է ТНТ հեռուստաընկեության եթերի գլխավոր մատակարար իր մի շարք հաղորդումներով, այդ թվում «Наша Russia», «Дом-2», ինչպես նաև «Ունիվեր» և «Ինտերններ» սերիալներով:
Բացի հաղորդումների արտադրումից, Comedy Club Production-ը նաև ղեկավարում է Comedy TV արբանյակային հեռուստաալիքը և զբաղվում է ֆիլմերի նկարահանմամբ:
Ըկերության գլխավոր պրոդյուսերն է Արթուր Ջանիբեկյանը, իսկ գեղարվեստական ղեկավարը` Գարիկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են