
ՀՀ-ում Իրանի դեսպանը ընդունել է 5-րդ համահայկական խաղերին մասնակցող իրանահայ մարզիկներին
ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը ընդունել է 5-րդ համահայկական խաղերին մասնակցող իրանահայերի թիմի անդամներին:Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի դեսպանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդները, որոնք պատմական և մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեն, դարեր շարունակ միմյանց հետ խաղաղ գոյակցել են:
Սեյյեդ Ալի Սաղայիանը, բարձր գնահատելով իրանահայ համայնքի դերը, նշել է, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնին ֆինանսական աջակցություն է տրամադրվել:
Նշենք, որ Իրանի Թեհրան, Իսֆահան, Ուրմիա, Շահին, Թավրիզ, Սալմաս քաղաքներից 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել մոտ 450 իրանահայ մարզիկներ: