«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը «ոչ մի բան չունի», բայց իրեն պատկանող խանութում ժամկետանց սնունդ չի վաճառվում
«Հրապարակն» անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի հրապարակած «ոչ լեգիտիմ» պատգամավորների ցանկին` նշելով, որ այդ ցանկում ներառված է նաև ԱԺ անկուսակցական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն` իր «Երևան սիթի» խանութների ցանցով, Ախուրյանի շաքարի գործարանով, «Ֆլիտֆուդ» ընկերությամբ, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցով, «Փարվան» ռեստորանով և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ով:
Թերթի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը զարմանք է հայտնել, որ բոլոր վերոնշյալ ընկերություններն իրենն են. «Ես ոչ մի բան չունեմ: Մի տեղ կա՞, որ ես մի բան ունեմ գրանցված»:
Այնուհետ, անդրադառնալով լուրին, թե իրեն պատկանող խանութներից մեկում` Ծերեթելիի «Երևան սիթիում» ժամկետանց սնունդ են վաճառում` Ալեքսանյանն ասել է. «Իմ խանութում ժամկետանց սնունդ չեն վաճառել: Ես չեմ իմանում էդ ում պատվերն են կատարում… կպարզվի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում