Գ. Մինասյան. Հետխորհրդային պետություններից Հայաստանն առաջինն է, որտեղ իշխանություն-ընդդիմություն երկխոսություն է ծավալվում
Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-կոալիցիա երկխոսության հերթական փուլի հետաձգման փաստին` մասնավորապես ասել է. «Մենք ունենք աշխատակարգ, և այդ աշխատակարգի կետերից մեկն այն է, որ եթե կողմերը գալիս են փոխադարձ համաձայնության, ապա հերթական նիստը հետաձգվում է: Այս դեպքում երկու պատվիրակությունների ղեկավարները միմյանց հետ համաձայնեցված հետաձգել են հերթական նիստը»:
Խոսելով երկխոսության հնարավոր դադարեցման հետևանքների մասին` Մինասյանն ասել է. «Եթե երկխոսությունը դադարի, կնշանակի, որ մենք` և´ ՀԱԿ-ը, և´ կոալիցիան համապատասխան պատասխանատվությամբ չենք մոտենում այս խնդրին, որը պետք է լուծել, իսկ այդ խնդիրը, իսկապես, շատ կարևոր է: Մենք ձեռնարկել ենք մի բան, որը մինչև այժմ, մեզանից առաջ, հետխորհրդային տարածքում որևէ մեկը չէր ձեռնարկել, սակայն Արևմուտքում դա քաղաքական կենցաղի նորմ է, և մենք պետք է անպայման անենք մեզանից կախվածը, որպեսզի դա նորմ դառնա նաև մեզ համար»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում