Հայկ Հակոբյանը բավարարվեց չորրորդ տեղով
Չինաստանում ընթացող համաշխարհային ունիվերսիադայում ծանրամարտի մրցումների վերջին օրը խաղարկվեց մեդալների երեք հավաքածու:
Մեզ համար ամենահետաքրքիրը գերծանրքաշայինների պայքարն էր: Ցավոք, Հայաստանը ներկայացնող Հայկ Հակոբյանը երկամարտի 402 կգ արդյունքով գրավեց ընդամենը չորրորդ տեղը:
Գյումրեցի դյուցազունը պոկում վարժությունից հետո երկրորդն էր (186 կգ): Իսկ հրում վարժությունում նա իր գլխավերևում պահեց 216 կիլոգրամանոց ծանրաձողը: Մեկ կիլոգրամ ավելի բարձրացրեց նրա հիմնական մրցակիցը` ուկրաինացի Օլեգ Պրոշակը: 217 կգ արդյունքն ուկրաինացուն հնարավորություն տվեց երկամարտի արդյունքով հավասարվել մեր ծանրորդին և, անձնական քաշով ավելի թեթև լինելու պատճառով, դառնալ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Գերծանրքաշայինների պայքարում հաղթող դարձավ Մոհամեդ Մասուդը (Եգիպտոս): Երկամարտի նույն 412 կգ արդյունքով արծաթե մեդալին արժանացավ հունգարացի Պետեր Նագին:
Հիշեցնենք, որ Շենժենում Հայաստանը ներկայացված էր վեց ծանրորդով: Նրանցից հաջող հանդես եկավ 77 կգ քաշային Աղասի Աղասյանը և արժանիորեն հռչակվեց համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան