«Հայկական ժամանակ». Ոստիկանն ինքնասպան է եղել
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` օգոստոսի 15-ին իր տան կտուրում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանը։ Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում։
«Դավիթ Ավետիսյանի ընտանիքի անդամները համագյուղացիներին պատմել են, որ մինչև ինքնասպանությունը Դավիթը ինչ-որ հեռախոսազանգ է ստացել և տնից դուրս է եկել դրան պատասխանելու համար, իսկ որոշ ժամանակ անց նրան գտել են կտուրում` կախված»,-գրում է թերթը` հավելելով, որ սա վերջին մեկ շաբաթվա ընթացում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում