Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի ֆիլմերի ազգային մրցանակաբաշխություն
Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի ֆիլմերի ազգային մրցանակաբաշխություն: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում մրցանակաբաշխության անվանակարգերի մշակման, խորհրդի կազմի, ժյուրիի անդամների ընտրության ուղղությամբ: Ըստ նրա, դրանք հստակեցնելուց հետո հայտարարություն կտարածվի, ինչպես նաև կնշվեն հայտերի ներկայացման ժամկետներ:
Գ.Գևորգյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությանը կներկայացվեն Հայաստանում արտադրված, հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր, ինչպես նաև օտարերկրյա ռեժիսորների կողմից հայկական թեմաներով նկարահանված ֆիլմեր: «Մրցանակաբաշխության նպատակն է` վերականգնել հայկական կինոյի երբեմնի փառքը: Կարծում եմ, որ մրցանակաբաշխությունը հնարավորություն կտա տարածել ազգային ֆիլմերը, բացի դրանից ռեժիսորները ավելի կշահագրգռվեն, որպեսզի նկարահանեն որակյալ և մնայուն ֆիլմեր: Այսպիսով, ենթադրում է կինոյի զարգացում, ինչպես նաև կինոքննադատության զարգացում»,- ասաց Գ.Գևորգյանը:
Նշվեց նաև, որ ամենայն հավանականությամբ մրցանակաբաշխությունը կանցկացվի հաջորդ տարվա փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են