Քաղաքական 14:28 22/08/2011

Բաքվում հալվա են գոռում, իսկ վայելում են Արցախում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Արևելքում մի իմաստնություն կա. հալվա-հալվա ասելով բերանդ չի քաղցրանա: Ադրբեջանի իշխանությունների համար հազարամյակների փորձություն հաղթահարած այս ճշմարտությունը որևէ խորհուրդ չունի: Նրանք շարունակում են մերժել իրականությունն ու անօգուտ պայքար մղել դրա դեմ: Հերթական բռնկումը գրանցվել է այսօր. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է շաբաթ օրը ՀՀ նախագահի ելույթին: Ինչպես միշտ` փաստերին հակադրվել են զգացմունքային բնորոշումներ:

Օգոստոսի 20-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցների և «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները հանրապետության ղեկավարից հետաքրքրվել էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին: Ի պատասխան, երկրի ղեկավարն անհրաժեշտ էր համարել երիտասարդներին ներկայացնել մի շարք առանցքային իրողություններ:

Առաջին հերթին, Սերժ Սարգսյանն առանձնացրել էր հակամարտության պատճառը. Ադրբեջանի իշխանությունները մերժում են արցախցիների հիմնարար իրավունքների գոյությունը, և մասնավորապես սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: «Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է և հիմա շատ մեծ բարդության առջև են կանգնած. որովհետև Ադրբեջանի ղեկավարները երբեք չեն փորձել, ցավոք հիմա էլ չեն փորձում, իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել և լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ»,- նշել է Սերժ Սարգսյանն ու միաժամանակ վստահություն հայտնել, որ չնայած խնդրի բարդությանը, վաղ թե ուշ խնդիրը լուծվելու է, ու այդ լուծումը երջանկություն է բերելու թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի և թե Ադրբեջանի ժողովրդին:

Նախագահի առանձնացրած մյուս իրողությունն ընթացիկ վիճակում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն է, որն ըստ էության, ոչ միայն միտված չէ հակամարտության լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, այլև մեծապես վտանգում է այն ու սպառնում հակամարտությունը վերադարձնել զինված դիմակայության փուլ: «Իսկապես բարդ գործընթաց է: Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Արդրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետևողականորեն ատելություն է քարոզվում: Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետև սա առաջին տարին չի` կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ-մեկ որոշակի նոր ելևէջներ են մեջտեղ գալիս: Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները` Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը և ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները և ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել և այլն: Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն` ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազ¬մական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են»,- նշել է ՀՀ նախագահը:
Ինչպես երևում է նախագահի խոսքից, առանց որևէ զգացմունքայնության հստակ նշվել է, որ առայժմ Ադրբեջանի գործողությունները միտված են հայերի հանդեպ թշնամանքի ու ատելության սերմանմանը, ինչպես նաև խնդիրը զինված ճանապարհով լուծելուն: Այստեղ տեղին է ՀՀ նախագահի արձանագրած մյուս իրողությունը. «Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ»:

Նախագահի առանձնացրած երրորդ` ամենակարևոր իրողությունն այն է, որ ԼՂ բնակչությունը, ի հեճուկս Բաքվի ցանկությունների, տեր է իր իրավունքներին և հնարավոր բոլոր միջոցներով իրացրել ու իրացնելու է դրանք, որի ապացույցն իր անկախության բոլորման քսանամյակի նախօրեին գտնվող Լեռնաին Ղարաբաղի Հանրապետությունն է: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում է իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար»,- ընդգծել էր Սերժ Սարգսյանը:

Ներկայացված դատողություններից որևէ մեկի ճշմարիտ լինելը կասկածից վեր է: Իսկապես ղարաբաղա-ադրեբաջանական հակամարտությունը շատ բարդ է, և լուծումն էլ բարդ գործընթաց: Դրա լուծումը կարող է բաօրրություն ու երջանկություն բերել տարածաշրջանի բոլոր բնակիչներին, մինչդեռ որևէ տեղ չտանող ռազմական արկածախնդրությունները կարող են միայն բարդացնել խնդիրն ու հավելյալ տառապանքի պատճառ դառնալ: Իսկապես, Ադրբեջանի իշխանությունները մերժել են արցախահայերի տարրական իրավունքների գոյությունն ու այսօր էլ շարունակում են նույն գիծը: Իսկապես պետական մակարդակով անհանդուրժողականություն ու ատելություն են քարոզում և իսկապես ռևանշիստական բնույթների սպառնալիքներ են տեղում: Եվ իսկապես, ԼՂ ժողովուրդն ինքորոշվել ու փաստացի կայացրել է իր անկախ պետականությունը և այսօր ընդամենը իրավական ճանաչման խնդիր ունի:
Այս ամենը փաստեր են. կոնկրետ փաստաթղթեր, հրապարակային հայտարարություններ, միջազգային ամենատարբեր կառույցների ու միջնորդների փաստագրումներ, մարդկային քաղաքակրթության փորձով ապացուցված անվիճելի ճշմարտություններ:

Բայց այդ ամենը Բաքվի իշխանությունների սրտով չէ: Նրանք ամեն կերպ ընդդիմանում են փաստերին ու ճշմարտություններին: «Իր խողովրդին խաղաղության նախապատրաստելու ու այդպիսով տարածաշրջանի զարգացմանն ու նրա բարգավաճմանը նպաստելու փոխարեն արմատականացնում է հայ հանրությանը: Հայաստանի նախագահն իր արտահայտություններով ի ցույց է դնում իր իրական նկրտումներն ու քողազերծում է Հայաստանի իրական քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ նա ոչ թե խաղաղություն է փնտրում և չի ցանկանում հեռանալ իր ապակառուցողական քաղաքականությունից»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Թե ինչո՞վ է հայ հանրությունն արմատականանում ու ինչո՞ւմն է Հայաստանի քաղաքականության ապակառուցողականությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն չի կոնկրետացնում: Անգամ չի նշվում, թե ՀՀ նախագահի հատկապես որ արտահայտությունն է նրանց նման բնորոշումների տեղիք տվել: Հավանաբար, գիտելիքները բավարարել են հասկանալու համար, որ յուրաքանյուր առանձին փաստագրման դեպքում կարելի է հարյուրավոր հիմնավորումներ նշել, ուստի որոշել են հենց այնպես, օդի մեջ ընդդիմանալ, քամի անել, մի խոսքով` հալվա գոռալ: Մինչդեռ հալվան վայելում են արցախցիները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}