ՎիվաՍել-ՄՏՍ-ը Համահայկական խաղերի անցկացման համար հատկացրել է 20 մլն դրամ
Սպորտային ոգու շուրջը համայն հայությանը համախմբելու համար Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հատկացրել է 20 միլիոն դրամ: Հայ մարզիկների սպորտային ներուժը բացահայտող և նրանց համախմբվելը խրախուսող նախաձեռնության` Համահայկական 5-րդ խաղերին գործընկեր լինելու պատրաստակամությունը բխում էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունից, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Ընկերությունն այն համոզմանն է, որ առողջ սերունդ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը սպորտի մասսայականացումն է: Իսկ ընդհանուր առմամբ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատասխանատու մոտեցումը տարածվում է բոլոր ոլորտների վրա: Տրամաբանությունը հստակ է. հասարակական կյանքի զարգացումը խթանելու հարցում կարևոր է անաչառությունը:
Հիշեցնենք, որ այս տարի համահայկական խաղերի ծրագրում ներառվել էր 10 սպորտաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի և մեծ թենիս, լող, շախմատ և այլն): Աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին, հինգերորդ համահայկականին մասնակցեցին նաև Արցախից ժամանած մարզիկներ:
Հերթական խաղերի` Գանձասարից հայության մայրաքաղաք բերված ջահը խորհրդանշում էր ազգային միասնականության ուժն ու կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում