«Առավոտ».Տիգրան Խզմալյան. ՀԱԿ ղեկավարները երեխաների թիկունքում են թաքնվում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնվող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների և իրենց շարժման ներկայացուցիչների միջև առկա հակասությանը, միմյանց հասցեին հրապարակայնորեն արվող վիրավորական հայտարարություններին` ասել է. «Մենք այդ երիտասարդներին աջակցություն էինք հայտնել, իսկ այն որակումները, որոնք այդքան հուզմունք և աղմուկ են առաջացրել` վերաբերում են ոչ թե երիտասարդներին, այլ ՀԱԿ ղեկավարներին: Վերջիններս, մեր գնահատականներով, այդ պատասխան հայտարարությունն օգտագործեցին որպես պատնեշ` թաքնվելով երեխաների հետևում: Այդ հայտարարության հեղինակներն, ամենայն հավանականությամբ` հենց իրենք են, այլ ոչ թե երիտասարդները»,-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ «Սարդարապատ» շարժման անդամներն իրենց տարածած հայտարարության մեջ ՀԱԿ ներկայացուցիչներին անհոդաբաշխ ֆանատիկոսներ, ստրկամիտ և վախկոտ կեցվածք ունեցողներ էին անվանել, իսկ ՀԱԿ երիտասարդներն իրենց պատասխան հայտարարության մեջ շարժման անդամներին «վախկոտ և ստրկամիտ» էին որակել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում