Ադրբեջանի առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը աշխատանքից ազատում է տարեց բժիշկներին
Ադրբեջանի բժշկական հաստատություններում սկսել են աշխատանքից ազատել 65 տարեկանից բարձր աշխատողներին: Այդ հրամանն արձակել է Ադրբեջանի առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը:
Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ որոշ ժամանակ առաջ Շիրալիևը բժշկական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կոլլեգիայի նիստ է հրավիրել, որի ժամանակ կայացվել է այդ որոշումը:
Այս լուրը հաստատել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սեֆայե Ահմեդովան: Նա մասնավորապես նշել է, այդ որոշումը կայացվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով:
Նշենք, որ 65 ամյակը բոլորած բոլոր հաստատությունների աշխատողներին սկսել են թոշակի ուղարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան