«Հայկական ժամանակ». ՊԵԿ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրե՞լ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, և չի բացառվում` այսօր հրապարակվի: ՊԵԿ նախագահի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաև նրա տեղակալները: ՊԵԿ փոխնախագահ Ռուբեն Քոչարյանը հարցը լսելուց հետո դժգոհել է, թե ինչու են հենց իրեն նման ուշ ժամի անհանգստացնում, իսկ Արմեն Ալավերդյանն ասել է, որ ինքը հիվանդանոցում է և առաջարկել է ուրիշին զանգել: Սակայն նրանցից ոչ մեկը չի հերթել Խաչատրյանի պաշտոնանկության հանգամանքը»,-գրում է թերթը` հավելելով, որ ՊԵԿ աշխատակիցներից մեկը իրենց թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենց գերատեսչություններում խորհրդավոր մթնոլորտ էր տիրում. ղեկավար կազմը փակվել էր կաբինետներում, իսկ քարտուղարուհիները իրար ինչ-որ կարևոր լուրեր էին փախանցում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում