«Հրապարակ». Մարգար Օհանյանի դիրքերը թուլացել են
«Հրապարակը» գրում է, թե մինչ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն արտասահմանում հանգստանում է, համակարգում ակտիվորեն քննարկվում է, որ սա այս պաշտոնում նրա վերջին հանգիստն է, և վերադառնալուց հետո նա հրաժարականի դիմում է գրելու, թեև ՃՈ պետը հերքում է սա։
«Եթե ամիսներ առաջ նրա` այս պաշտոնից ազատվելը պայմանավորում էին նոր պաշտոնի` ՀՀ ոստիկանապետի տեղակալ կամ Երևանի ոստիկանապետ դառնալու հավանականությամբ, ապա հիմա այդ մասին խոսք չկա։ Որոշ ենթադրությունների համաձայն` չի բացառվում, որ Մ.Օհանյանը հայտնվի ոստիկանության շտաբի պետի պաշտոնում, այն էլ գեներալի կոչումով։
Կարճ ասած, առաջիկայում կադրային լուրջ վերադասավորումներ են սպասվում Ճանապարհային ոստիկանության ոլորտում։ Որոշ լուրերի համաձայն, այս պաշտոնին աչք ունի ՃՈ պահակապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում