Դիցամայր գյուղի միակ դպրոցը կլուծարվի. Աշակերտ չկա
Հայաստանի Սյունիքի մարզի Դիցմայր գյուղի հիմնական դպրոցում 2010-2011 ուսումնական տարում կոմպլեկտավորվել է 0.75 դասարան` 3 աշակերտով: Այս դպրոցականներից մեկը ավարտում է հիմնական դպրոցը, մյուս 2 աշակերտները դպրոց են հաճախում հարևան Սզնակ բնակավայրից (հեռավորությունը Դիցմայրիից կազմում է 3.5 կմ) և համայնքի վարչական կենտրոն հանդիսացող Սյունիք համայնքից:
Կրթության, գիտության նախարարությունից նշում են, որ Դիցմայրի բնակավայրում նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ չկան, վերջին մի քանի տարիների ընթացքում երեխաների թիվն այս բնակավայրում զգալիորեն նվազել է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ևս երեխաների թվային աճի միտում չի նկատվի: Գյուղի բարձրագույն մանկավարժական կրթությամբ միակ մասնագետը գործող դպրոցի տնօրենն է: Դպրոցի շենքը խիստ վթարային է, այն նույնիսկ ենթակա չէ հիմնանորոգման:
Ահա այսպիսի հիմնավորումներով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության առաջիկա նիստում առաջարկելու է լուծարել դպրոցը: Այդ մասին որոշման նախագիծը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան