«Հրապարակ». ՀՀ ոստիկանապետը մտադիր է Մարգար Օհանյանի պաշտոնաթող անե՞լ
«Հրապարակ»-ի փոխանցմամբ` արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում ՃՈ համակարգում:
«Այս ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնց թվում ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի թերացումներն են: Մեր աղբյուրը նշում է, որ նրան կասկածում են 40 տոննա բենզինի յուրացման մեջ։
Ստուգումները շարունակվում են, և դրանք ուղղված են Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն։ Ընդ որում, սրա հետևում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը», -գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում