Ըստ կանխատեսումների` առաջին դասարան կհաճախի մոտ 37 հազար երեխա
Հայաստանում 2011-12 թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները կբացեն 1400 դպրոց, որից 1293-ը հիմնական, 107-ը` ավագ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ ծնելիության սանդղակի` կանխատեսվում է, որ առաջին դասարան կհաճախի մոտ 37039 երեխա: Իսկ թե ընդհանուր առմամբ 2011-12 թթ. ուսումնական տարում հանրապետության դպրոցներում քանի աշակերտ կրթության կստանա, ապա դա պարզ կլինի միայն սեպտեմբերի 10-ից հետո:
Նշենք, որ 107 ավագ դպրոցներից 39-ը գործելու է Երևանում, , 13-ը` Շիրակում, 6-ը` Արմավիրում, 7-ը`Գեղարքունիքում, 4-ը` Տավուշում, 11-ական` Կոտայքում և Լոռիում, 5-ական` Արարատում և Սյունիքում, , 3-ական` Արագածոտնում և Վայոց Ձորում:
Հայաստանում գործում է նաև 59 մասնավոր դպրոց, որոնց կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին: