«Երկիր». Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրվելու
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարգադրել է իր ղեկավարած կառույցի բոլոր աշխատասենյակներում տեսախցիկներ տեղադրել, որպեսզի իր ենթակաների աշխատանքն ավելի թափանցիկ ու տեսանելի լինի:
Տեսախցիկների տեղադրման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն, ըստ թերթի, որոշ աշխատողներ արդեն սկսել են շշուկով բողոքել նոր կարգից. «Դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ հայտնի է, որ այնտեղ շատերը, հատկապես` երիտասարդ որոշ կադրեր, բավականին հեռու են քաղաքի կառավարման գործին մասնակցելուց»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում