Փոփոխություններ են կատարվել նախնական մասնագիտական հաստատությունների ուսանողների համար
Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են հիմնական կրթության հիմքով, 2011-2012 ուսումնական տարվանից սկսած, հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով:
Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքի` նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրեններին ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հանձնարարական է տրվել՝ դիմորդներին հրամանագրելուց առաջ վերոնշյալի մասին տեղեկացնել նրանց: