Հայ տպագրության 500-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդես կկայանա նաև Եվրոպայում
Այս օրերին Երևանում է Ամստերդամի համալսարանի ժառանգության ու հատուկ հավաքածուների տնօրեն Ստեֆ Շոլտեն, ով Մշակույթի նախարարության հրավերով Երևան է ժամանել` քննարկելու «Հայ տպագրության 500-ամյակին նվիրված» շրջիկ շուցահանդեսի ծրագրի կազմակերպական խնդիրները և նախապատրաստելու Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրումը:
Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ համատեղ ցուցահանդեսը, որը նախատեսվում է անցկացնել 2012 թ. հունիս- սեպտեմբեր ամիսներին Հոլանդիայում և 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. փետրվարը Երևանում, կողմերի համաձայնությամբ կներկայացվի նաև Եվրոպայի մի շարք քաղաքներում, որտեղ հիմնադրվել են հայ տպագրության կենտրոններ: Ամստերդամում հայկական տպագրատներ են գործել մինչև տասնութերորդ դարի կեսերը և այդ հանգամանքով էլ պայմանավորված է հայատառ մեծաթիվ գրականության առկայությունը Ամստերդամի համալսարանի գրադարանի «Հատուկ Հավաքածուների» բաժնում:
Ցուցահանդեսը կներկայացնի հայ գրի պատմությունը, Հայաստանի աշխարհագրությունը, հայոց պատմությունը, կրոնը և այլն: Առաջիկայում կողմերը կանդրադառնան նաև ցուցահանդեսի տարածքին, ցուցանմուշների քանակին ու կազմակերպական այլևայլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են