«Голос Армении». Ու՞մ է պաշտպանում ՀԱԿ-ը
«Голос Армении»-ին գրում է, որ «Չենք լռելու» երիտասարդ ակտիվիստական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել առ այն, որ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» տխրահռչակ ղեկավար Գեորգի Վանյանը միջազգային կոնֆերանսների և զանազան միջոցառումների ընթացքում հայավնաս հայտարարություններ է անում` նշելով, թե իբր Արցախի ազատագրված հողերն Ադրբեջանին են պատկանում:
«Չենք լռելու» նախաձեռնությունը վարկած է հայտնել, որ Վանյանն աշխատում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար: «Զարմանալի չէ, որ Վանյանի դեմ ուղղված մեղադրանքներից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սակունցը «փրփուրը բերանին» պաշտպանում էր Վանյանին, քանի որ գրանտակեր հասարակական կազմակերպությունները Հայաստանում մեկ ընդհանուր գործ են անում:
Դեռ երեկ այս գործիչները ՀԱԿ-ի հետ համատեղ պաշտպանում էին Մուրադ Բոջոլյանին, որին դատապարտել էին հարևան պետության օգտին լրտեսության համար»,-գրում է թերթը և նշում, որ ՀԱԿ-ը դեռ բացատրություն չի տվել, թե ինչու էր լրտես Բոջոլյանին փորձում ներկայացնել որպես մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված «քաղբանտարկյալ», այնինչ` լրտեսության վերաբերյալ վերջինիս դատավճիռը հաստատել է նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում