«Հայոց աշխարհ». Վ.Բոստանջյան. «Որևէ մեկը չի կարող իշխանության հետ վերջնագրերի լեզվով խոսել»
«Վերջնագրերը, վերջնաժամկետները, պահանջները, պահանջագրերը, որպես այդպիսին, մեզ համար ընդունելի չեն։ Ցանկացած պարագայում որևէ մեկը չի կարող իշխանության հետ վերջնագրերի լեզվով խոսել»,-«Հայոց աշխարհի» փոխանցմամբ` նման տեսակետ է հայտնել կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:
«Ավելին` ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է ուրախ լինի, որ իր երկրում գոյություն ունի իշխանություն, որը շատ համբերատար լսում է ընդդիմության տեսակետները և փորձում է հասկանալ` ինչն է վատ մեր երկրում, և ինչ պետք է անել իրավիճակը շտկելու համար։ Դրանից հետևություն անել, թե իշխանությունն ինչ-որ տեղ խեղճացել է` առնվազն ծիծաղելի է»,- հավելել է Բոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում