Գործադիրը հավանություն տվեց ոչխարաբուծության զարգացման հայեցակարգին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանութան արժանացավ Հայաստանի Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացման հայեցակարգը: Ինչպես նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության զարգացման խթանման և ոչխարների մթերատվության բարձրացման համար համապատասխան գենոֆոնդի ձևավորման, ինչպես նաև հանրապետությունում ոչխարների գլխաքանակի համամասնական աճի ապահովման անհրաժեշտությամբ` այն հասցնելով բնատնտեսական ներուժի համապատասխան և բնապահպանական առումով անվնաս մակարդակի:
Ներկայումս հանրապետությունում ոչխարաբուծությունը զարգանում է իր արտադրատնտեսական իրական հնարավորությունների 25-30%-ի սահմաններում, մինչդեռ այն` ցածր ռիսկայնության, առկա հնարավորությունների լիարժեք օգտագործման և ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով, բավական հեռանկարային է Հայաստանի համար: Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրապետության գյուղատնտեսության համախառն արդյունքի գրեթե մեկ երրորդը կազմում է անասնաբուծական մթերքների արտադրության ծավալը: Վերջինիս կազմում ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների ծավալը կազմում է ընդամենը 10,5%, մինչդեռ այս ոլորտի իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցում են այս ցուցանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան