ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրենը մտահոգված է Լիբիայի մշակութային ժառանգության ճակատագրով
ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել Լիբիայի ժողովրդին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր զբաղվում են արվեստի գործերի միջազգային առևտրով, պաշտպանել լիբիական մշակութային ժառանգությունը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Բոկովայի խոսքերով, երկրում տիրող թալանը, գողություններն ու մշակութային արժեքների անօրինական շրջանառությունը խախտում են 1970 թ-ին ընդունված ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոնվենցիայի սահմանած` մշակութային արժեքների անօրինական ներկրման, դուրսբերման կամ սեփականության իրավունքի հանձնման վերաբերյալ դրույթները:
Իրինա Բոկովան առաջարկում է նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությունը գնահատելու Լիբիայի տարածքում Համաշխարհային մշակութային ժառանգության շարքում դասված 5 հուշարձաններից մի քանիսին հասցված վնասը, հետագայում հնարավորություն ընձեռվելուն պես, դրանց պահպանություն ապահովելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են