Իլգար Մամեդով. Միլիարդները գլխապտույտի մեջ են գցել ադրբեջանական դե ֆակտո միապետության ղեկավարներին
Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ի վիճակի չեն իրականացնել սոցիալական և քաղաքական հիմավոր բարեփոխումներ: Այս մասին առցանց հարցազրույցի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը:
«Չեմ հավատում, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ի վիճակի են վերափոխել իրենց քաղաքական գործելաոճը: Միլիարդները գլխապտույտի մեջ են գցել դե ֆակտո միապետության ղեկավարներին և վերևջիններս երբեք չեն համաձայնվի հիմնավոր բարեփոխումների անցկացման հետ»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:
Անդրադառնալով վերջին շրջանում իսլամական երկրներում ծավալվող իրադարձությունների` Ադրբեջանում կրկնության հավանակությանը, Իլգար Մամեդովը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները սույն գործընթացների վերաբերյալ չեն արել համապատասխան եզրահանգումներ:
«Ադրբեջանի իշխանությունները արաբական աշունից և ամռանից դասեր չեն քաղում, այնինչ, պետք է որ քաղեին»,- նշեց Իլգար Մամեդովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան