Մանկապարտեզներում պարապմունքները կսկսվեն 8:30-ին. Բայց կլինեն նաև շեղումներ
Անցած ուսումնական տարվա կեսից երևանյան դպրոցներում և բուհերում փոփոխված ժամային գրաֆիկը կմնա նույնը. Մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում պարապմունքները սկսվելու են ժամը 8.30-ին, բուհերում` 9.30-ին:
Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետի այս նախաձեռնությունը նպատակ ուներ բեռնաթափել երևանյան տրանսպորտային երթևեկությունը:
Քաղաքապետարանի պաշտոնյան միևնույն ժամանակ շտապեց նշել, որ եթե մանկապարտեզներում պարապմունքները սկսվում են 8:30-ին, չի նշանակում, որ դրանից ասենք 5 րոպե հետո մանկապարտեզի դուռը փակ պետք է լինի: «Երեխաները կարող են մինչև 10.30-ը գալ մանկապարտեզ, բայց` ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե ըստ քմահաճույքի», -նկատեց Սողոմոնյանը` ընդգծելով, որ անհրաժեշտ է, որ դրա մասին ծնողը տեղյակ պահի մանկապարտեզի տնօրենին:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներում երկարօրյա խմբերի ձևավորմանը, ապա Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի 160 մանկապարտեզների 32-ում են միայն այդպիսի խմբեր ձևավորվել: Այս խմբերում երեխաները կմնան մինչև երեկոյան 19:00-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին