Մասսայական թունավորում «Կոնտինենտալ» ռեստորանում
Նախօրեին Երևանի Նորագավիթ թաղամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ մասսայական թունավորման դեպք է գրանցվել: Panorama.am-ի աղբյուրը փոխանցում է, որ հարսանիքի 160 հյուրերից շուրջ 50 մարդ իրեն վատ է զգացել և շտոպօգնության ծառայության օգնությամբ անմիջապես հոսպիտալացվել են: Մեր աղբյուրը նշում է նաև, որ եղել մարդիկ, ովքեր իրենց վատ են զգացել, բայց չեն տեղափոխվել հիվանդանոց:
Լուրը Panorama.am-ին հաստատեցին առողջապահության նախարարությունից` նշելով, որ իրենք ստացել են 26 մարդու հոսպիտալացման մասին տեղեկություն «սննդային սուր թունավորում, սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ:
Ըստ աղբյուրի, ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից կազմակերպվել և իրականացվել է օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական պատճառը մանրէային աղտոտման ենթարկված սնունդն է` հավի մսից պատրաստված աղցանը, քանի որ տուժածների մոտ արձանագրված վարակի գաղտնի շրջանի գրեթե նույն տևողությունն ու կլինիկական ախտանշանները, ինչպես նաև դրանց միաժամանակ ի հայտ գալը, բնորոշ են սննդային թունավորումներին:
Հիվանդների շրջանում արձանագրվել է թեթև կլինիկա` փսխում, սրտխառնոց, թուլություն ախտանշաններով: Որոշ հիվանդների մոտ գրանցվել է նաև ջերմություն և լուծ: Այս պահի դրությամբ բոլոր հիվանդները առողջացմամբ դուրս են գրվել: Տեղեկանում ենք նաև, որ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են` զուգորդելով լաբորատոր հետազոտություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան