ԿԳՆ-ից խոստանում են իրավական հիմքերով խոսել ՄԻՊ-ի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն օգոստոսի 29-ին կհրապարակի իրավական այն բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել, ինչպես նաև կներկայացվեն այդ գործընթացի առավել բարելավմանը միտված նախարարության կողմից նախատեսվող քայլերը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Նախարարությունից նաև նշում են, որ «Կրթության և գիտության նախարարությունը հավատարիմ է թափանցիկ, հաշվետվողական և ոլորտում իրականացվող գործընթացների վերաբերյալ հանրությանը լիարժեք ու ամբողջական իրազեկում ապահովելու իր որդեգրած գործելաոճին»:
ԿԳՆ-Մարդու իրավունքների պաշտպան հեռահար «փոխհրաձգությունը» սկսվեց երեկ, երբ Պաշտպանը հաղորդագրության միջոցով հայտարարեց, որ «Կրթության, գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել և հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը»: Այնուհետև, պատասխան հայտարարությամբ հանդես եկավ նախարարությունը և, հաղորդագրությունների միջոցով, որոնք համեմված էին փոխադարձ վիրավորական արտահայտություններով, «հակամարտությունը» շարունակվեց ողջ օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան