Armenia EXPO 2011. Յուրաքանչյուր ցուցահանդես համարվում է տվյալ երկրի տնտեսության հայելին
Սեպտեմբերի 9-ից 11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Armenia EXPO 2011» տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Դրա կազմակերպիչներն են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միությունը:
«Armenia EXPO 2011» ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններին և արտացոլում է մեր երկրի այս տարիների ընթացքում ձերք բերած տնտեսական նվաճումները: Յուրաքանչյուր ցուցահանդես համարվում է տվյալ երկրի տնտեսության հայելին, «Armenia EXPO 2011» լինելով Հայաստանում կազմակերպվող կարևորագույն և խոշորագույն ցուցահանդեսը, իրականում արտացոլում է պետության տնտեսական աճը և նվաճումները:
«ARMENIA EXPO»-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս:
Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ, ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ովքեր գնահատում են ժամանակը, այս ցուցահանդեսը իրական հնարավորություն է ընձեռում առանց երկրից դուրս գալու և կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գործնական կապեր և ներգրավել արտերկրյա խոշոր ներդրումներ սեփական բիզնեսի զարգացման համար:
Ցուցահանդեսային ֆորումը կանցնի ՀՀ Կառավարության աջակցությամբ: Ֆորումին կմասնակցեն ավելի քան 180 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ 14 պետություններից, ընկերություններ և միություններ` Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Արաբական Էմիրություններ, Գերմանիա, Վրաստան, Թուրքիա, Չինաստան, Լեհաստան, Իտալիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին