Գոռ Մինասյանը մրցակցությունից դուրս էր
Լեհաստանի Չեխանով քաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունում մայրցամաքի չեմպիոնի կոչումը նվաճեց ծանրքաշային Գոռ Մինասյանը` երկամարտի 390 կգ արդյունքով (181+209) գրավելով առաջին տեղը: Հակոբ Փիլոսյանի սանն այդ արդյունքով, ի դեպ, նաև համաշխարհային ռեկորդ սահմանեց: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ավելացնենք, որ ավելի վաղ հաղթողի կոչման է արժանացել նաև Հայաստանի միակ կին ներկայացուցիչը` երևանցի Իզաբելլա Յայլյանը (53 կգ քաշային կարգ, մարզիչ` Հրանտ Տոնոյան): Պատվանդանի երրորդ աստիճանին են կանգնել էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը (69 կգ, Սամաղար) և Մհեր Պողոսյանը` Վեդիից (94 կգ): Ավագ մարզիչ Էդվարդ Կիզողյանի գլխավորած թիմը ճանաչվել է երրորդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում