Կորյուն Սողոմոնյանը` աշխարհի երիտասարդների չեմպիոն
Իռլանդիայի Դուբլին քաղաքում հարաբերությունները պարզեցին աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնության մասնակիցները: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը մրցավայր էր ուղեկցել 10 մարզիկի: Վերելքով հանդես եկան Երևանի դինամոյականները: Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) հաղթեց համապատասխանաբար Մոլդովայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի պատվիրակներին, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով:
Նա մարզվում է իր հայրիկի` վաստակավոր մարզիչ Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ: Կորյունը հաստատուն քայլերով է առաջադիմում: Նա 2009 թ. դարձավ աշխարհի պատանիների չեմպիոն, իսկ այս տարի հանդես եկավ Երևանում մեծահասակների մասնակցությամբ անցկացված միջազգային խոշոր մրցաշարում, որտեղ խաղարկվեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակները: Շնորհալի երիտասարդը չվախեցավ հեղինակություններից, հաղթեց բոլոր հանդիպումներում և արժանիորեն գրավեց առաջին տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Դուբլինյան առաջնությունում լավ տպավորություն թողեց նաև Գոռ Երիցյանը (60 կգ): Մարտին Մելիքյանի սանը նախնական արգելքները հաջողությամբ հաղթահարեց և միայն կիսաեզրափակիչ հանդիպումը տանուլ տվեց` արժանանալով բրոնզե մեդալի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում