5 մեդալ` Հունգարիայից
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հերթափոխը դժգոհելու տեղիք չի տալիս: Հունգարիայի Զրնջանի քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներն ասվածի վառ ապացույցն են: Վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորած թիմի ութ տղաներից հինգը մրցանակակիր դարձան: Էջմիածինցի Ալբերտ Վարդանյանը (46 կգ) գրավեց երկրորդ, իսկ երևանցիներ Արթուր Սիմոնյանը (46 կգ), Կարեն Ասլանյանը (54 կգ), Արմեն Հակոբյանը (63 կգ) և Սարգիս Քոչարյանը (69 կգ) բավարարվեցին երրորդ տեղով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Իսկ ահա ազատ ոճայիններն ստիպում են մտահոգվել: Մեր հավաքականի անդամներից ոչ մեկին չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում