«ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմն արդեն վաճառքում է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ արագություն ապահովող HSPA+ ցանցի ներդրումը Գյումրիում և Վանաձորում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ներկայացնում է նոր` «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը` ներբեռնման մինչև 21.6 Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ:
Սարքի արժեքն է 40000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ E353» մոդեմը տրամադրվում է ընդամենը 10000 դրամով:
2011 թ. մարտի 2-ին առաջին անգամ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանում ներկայացրել է 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին