Առանց մեկնաբանությունների. ԿԳՆ-ն ներկայացնում է խոստացված փաստերը

Ինչպես խոստացել էր կրթության գիտության նախարարությունը, այսօր հրապարակել է իրավական այն բոլոր հիմքերը, որոնք ապացուցում են, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որևէ դեպք չի եղել:

Նշենք, որ այսօր, ավելի վաղ, ՄԻՊ-ը, սպասելով ԿԳՆ-ի կողմից նշված իրավական հիմքերի հրապարակմանը և տեսնելով, որ դրանք դեռևս չեն հրապարակվում, տարածել էր հայտարարություն, որոնցում նշված էին փաստեր և դիտարկում այն մասին, որ այս վեճը պետք է սպառված համարել:

Այսպես, ԿԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է. «Օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայատարարություն էր տարածել, որում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեղադրվում էր դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման մեջ: Հայտարարությանը հետևեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքը, որին ի պատասխան հրապարակվեց նաև ՄԻՊ գրասենյակի հայտատրությունը: Նույն օրը ՀՀ ԿԳ նախարարությունը պաշտոնապես ստացել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից. "Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրանք վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու" մասին /25.08.2011թ./ երկու որոշումները: Խնդրի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումները.

1.Մարդու իրվունքների պաշտպանն իր որոշման մեջ մեղադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, որ դասագրքերի գնահատումն իրականացնող մրցութային հանձնաժողովի անդամ է հանդիսացել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դասագրքի խմբագիր Լ. Մաթևոսյանը: Պաշտպանն իր գրության մեջ չի ներկայացրել վերը նշվածը հավաստող որևէ ապացույց և եզրակացություն է կատարել դիմողի`Հովհաննես Բարսեղյանի հայտարարության հիման վրա:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ իրականում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված "Զանգակ-97" հրատարակչության ներկայացրած "Երկրաչափություն. 7" դասագրքի հեղինակային խմբի կազմում ընդգրկված են` Լ. Ս. Աթանասյանը, Վ. Ֆ. Բուտուզովը, Ս. Բ. Կադոմցևը, Է. Հ. Պոզնյակը, Ի. Ի. Յուդինան, իսկ թարգմանությունը, փոխադրումը և լրացումը կատարել է Ս. Է. Հակոբյանը: Դասագրքի գեղարվեստական խմբագիրն է Արա Բաղդասարյանը: Հետևաբար, Լ. Մաթևոսյանը գրքի հեղինակային, խմբագրական, թարգմանչական աշխատանքներում որևէ մասնակցություն չի ունեցել:/Տես տպագրված դասագրքի համապատասխան էջերը/: Նշված փաստը հաստատում է նաև Լ. Մաթևոսյանի հավաստագիրը, որ նա չի հանդիսանում մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, թարգմանիչ կամ մրցույթին մասնակցող որևէ հրատարակչության աշխատակից:

2.Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ որոշումը վերաբերում է քաղաքացի Համլետ Միքայելյանի բողոքին: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք Համլետ Միքայելյանի` "Ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսուցիչների հանձնաժողովի` 2011 թվականի ապրիլի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին" հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը: /Տես ՀՀ վարչական դատարանի 11.07.2011թ. որոշում/ՎԴ-3201/05/11/: Որոշման ընդունումից հետո Հ. Միքայելյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ "Մարդու իրավունների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. "Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան":

3.Տեղեկացնում ենք, որ մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները չեն հանդիսանում մրցույթի մասնակիցներ և պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները, որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետևաբար, տվյալ գործընթացում, հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:

Հավելենք, որ մրցույթի կազմակերպման օբյեկտիվության հետ կապված հրատարակչական կազմակերպությունների կողմից, այդ թվում "Էդիթ-Պրինտ" և "Տիգրան Մեծ", որևէ առարկություն կամ բողոք չի արձանագրվել: Ավելին, զանգվածային լրատվամիջոցներով հրապարակվել է "Տիգրան Մեծ հրատարակչություն" ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի դրական կարծիքը մրցույթի կազմակերպման վերաբերյալ:

Կրկին հայտնում ենք, որ այս տարվա մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել լավագույն դասագրքերը: Ինչ վերաբերում է մրցույթների ընթացակարգերի բարելավման գործընթացին, ապա դրանց վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բարձրաձայնել է և Ազգային ժողովում, և զանգվածային լրատվամիջոցներով, և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրության մեջ: Մրցութային ընթացակարգերի բարելավումները կիրականացվեն մինչև տարեվերջ` այդ թվում նաև հանրային քննարկումների արդյունքում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}