Ռուս զբոսաշրջիկների զանգվածային թունավորում թուրքական լողափերում
Ռուս զբոսաշրջիկների հերթական զանգվածային թունավորումն է արձանագրվել թուրքական լողափերում: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, այս անգամ միջադեպը տեղի է ունեցել Ալանիա հանգստավայրում գտնվող Lara Park հյուրանոցում: Թունավորման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Ռուսաստանի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Վերջինիս խոսքերով, հանգստյան օրերին նշյալ հյուրանոցի տասնյակ հանգստացողների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո 10 մարդ հոսպիտալացվել է տեղի կլինիկա:
Նախնական տեղեկատվության համաձայն, հյուրանոցի ներկայացուցիչները կտրուկ հերքել են իրենց մեղքը, մինչդեռ արդեն այսօր Ալանիայի սանիտարական ծառայությունները սկսել են ստուգումներ անցկացնել հյուրանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան