Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները, բացառությամբ մեկի, պատրաստ են ուս.տարին դիմավորել բարեկարգ բակերով
Քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցները, բացառությամբ թիվ 1 դպոցի, պատրաստ են նոր ուսումնական տարին դիմավորելու մաքուր և բարեկարգ բակերով: Այս մասին այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկօրյա ժամկետում այստեղ ևս ավարտել աշխատանքները և բակն ու հարակից տարածքը բերել պատշաճ տեսքի:
Անդրադառնալով մայրաքաղաքի վերգետնյա անցումների կառուցման խնդրին` Երևանի քաղաքապետը բոլոր պատասխանատու օղակներին խստորեն հանձնարարել է 2012 թվականի համար նախատեսվող աշխատանքները ծրագրել տրամաբանական ժամանակացույցով այնպես, որ վաղ գարնանից արդեն հնարավոր լինի սկսել և մինչև սեպտեմբեր ավարտել տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան