ՄԱԿ-ը զգուշացնում է թռչնագրիպի վերադարձի մասին
ՄԱԿ-ի մթերային և գյուղատնտեսական կազմակերպությունը զգուշացրել է թռչնագրիպի մահացու վիրուսի ակտիվացման մասին` նշելով, թե վայրի թռչունների արտագաղթը վիրուսը տարածում է ասիական երկրներ:
Տեղեկատվության համաձայն, H5N1 վիրուսը ակտիվացել է Չինաստանում ու Վիետնամում: Կազմակերպությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել հավանական համաճարակից խուսափելու համար:
Նշենք, նախորդ շաբաթ կազմակերպությունը հայտարարել էր, թե Կամբոջայում տարեսկզբից 8 մարդ է զոհվել մահացու վիրուսի պատճառով: Նշվում է, թե վարակի տարածման հավանական գոիտների շ8ջանում են Իսրայելը, պաղեստինյան տարածքները, Բուլղարիան, Ռումինիան, Նեպալn ու Մոնղոլիան:
Հիշեցնենք, թռչնագրիպն առաջին անգամ հայտնաբերվել էր 2006 թ-ին Եգիպտոսում: Ընդհանուր առամամբ, մահացու վիրուսն հայտնաբերվել է 78 անձի մոտ, որոնցից 27 զոհվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան