Այս տարի առաջին անգամ Հայաստանում 12-րդ դասարան է լինելու
Այս տարի առաջին անգամ Հայաստանում 12-րդ դասարան է լինելու: Այդ մասին հանրապետության ավագ դպրոցների խորհրդակցության ժամանակ հայտարարել է կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ հանրապետությունում արդեն ավարտվել է ավագ դպրոցների ձևավորման գործընթացը:
«Ձեզանից հատուկ և հետևողական ուշադրություն է պահանջվում` 12-րդ դասարանի ուսումնառությունը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար»,- դիմելով ավագ դպրոցների տնօրեններին նշել է նախարարը և հավելել. «Դպրոցները պետք է դառնան առավել ազատ և պատասխանատու: Ավանդաբար բուհական համակարգին բնորոշ ակադեմիական ազատությունն այսօր թույլատրելի է նաև դպրոցներին: Այն հաստատությունները, որոնք կկարողանան արդյունավետ օգտվել այդ ազատություններից, վստահ եմ, կներմուծեն կրթական նոր մշակույթ»:
Նախարարը տեղեկացրել է, որ ադեն հաստատվել են «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների բեռնաթափված ծրագրերը: Միաժամանակ այժմ քննարկվում են հանրակրթական մյուս առարկաների բեռնաթափման նախագծերը: Դիմելով մանկավարժներին` Ա. Աշոտյանն հորդորել է այս հարցում լինել ակտիվ և հանդես գալ առաջարկություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան