Հեպատիտից տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում. Հայաստանում ևս այդ հիվանդների թիվն աճում է
Սեպտեմբերի 2-ին Երևանի Բժշկական համալսարանի շրջակայքից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի Միջազգային օրվան: Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B,C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերևում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ:
Ինչպես պարզաբանում են Հայկական Կարմիր Խաչի ընկերությունից, ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով, հանրությանը կբաժանեն հեպատիտներ B, C-ն լուսաբանող տպագրանյութերը և կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբեյալ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հեպատիտից տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում: Մասնագիտական գնահատականների համաձայն, այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուսներ կան, որոնցից առավել վտանգ ներկայացնող ախտանիշը հեպատիտ B և C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում, հատկապես վերջին տարիներին։ Հիվանդության այս սուր դեպքերի 80-85 տոկոսը վերածվում է քրոնիկականի և նրանց միայն 15-20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։ Հայաստանում նույնպես այս հիվանդության աճ է նկատվում: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան