Դպրոցներում դրամահավաքությունը արգելված է. Կրկնել է ԿԳՆ պաշտոնյան
Հանրապետության բոլոր դպրոցներում անխտիր դրամահավաքությունը արգելված է: Այսօր ասուլիսում հերթական անգամ հայտարարեց Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Ամենախիստ վերահսկողություն է եղել նախարարության կողմից, տարբեր ելույթներում նախարարը նշել է, որ արգելված է դրամահավաքությունը դպրոցներում արգելված է», -հավելեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե դպրոցներում հաճախ են լինում դեպքեր, երբ գումարների հավաքագրման ժամանակ երեխաները կամ ծնողները վատ են իրենց զգում, երեխաների վրա ճնշումներ են կիրառվում ուսուցիչների կողմից, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե ծնողը ցանկանում է օգնել դպրոցին, կարող է տալ: Եթե որևէ կարիք, խնդիր է առաջացել, և ծնողը եթե կարողանում է օգնել, թող օգնի, դուք ծնողին մի պատկերացրեք, խեղճ, և չի կարող պաշտպանել իր իրավունքները: Չկա նման վերաբերմունք ,մի հավատացեք, եթե երխան գումարը չի տալիս, որևէ քննարկում չի կարող լինել»:
Դրամահավաքության մեկ այլ միջոց է երեխաներին աշխատանքային տետրերը վաճառելը: Այդ առնչությամբ, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային տետրեր դպրոցներում երեխաներին իրավունք չունեն պարտադրել գնել: «Դպրոցներում անցնում են միայն նախարարության կողմից հավաստագրված աշխատանքային տետրերը, այլ տետրեր չեն կարող պարտադրել», -վստահեցրեց նախարարության պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան