Ռոքը Հայաստանում ապագա ունի
Օգոստոսի 26-28ը, Ազատության հրապարակում տեղի ունեցավ Երևանի Ամառային Ռոք Փառատոն 2011-ը (Yerevan Summer Music Fest 2011), որի հովանավորն էր «Արզնի» հանքային ջուրը:
Երեք օր շարունակ ռոքի սիրահարներն ունեցան արտակարգ հնարավորություն ունկնդրելու բարձրաճաշակ ռոք և ջազ ռոք երաժշտություն այնպիսի հայկական և արտասահմանյան խմբերի կատարմամբ, ինչպիսիք էին The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet, Oaksenham` Հայաստանից, VO.X` Մեծ Բրիտանիայից, Oliver Weers, Soren Andersen` Դանիայից, Panzerballet` Գերմանիայից, Tako & Green Mama` Վրաստանից, Euro Groove Department` Իտալիայից և Karmandan` ԱՄՆ և Իրանից:
Համերգի կազմակերպիչներն ու մասնակից խմբերը համոզված են, որ ռոքը Հայաստանում ունի ապագա, քանի որ. «Ռոքն ունի իր իսկական երկրպագուները` «ռոքի մահապարտներ»»,- նշեցին կազմակերպիչներն առաջին օրվա համերգից հետո` տեսնելով, թե ինչպես իրենց երկրպագուները մնացին մինչև վերջ` չնայած հորդառատ անձրևին:
Երևանի Ամառային Ռոք Փառատոն 2011-ը մեկն էր այն բազմաթին ռոք համերգներից /Uriah Heep, Deep Purple, Ian Anderson և այլ/, որոնց իրականացման մեջ իր ներդրումն է ունեցել «Արզնի» հանքային ջուրը, քանի որ ընկերությունը կարևորում է այն տեսլականը, որն ունի համերգի կազմակերպիչ, «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր, ինչպես նաև հայտնի «Դոգմա» խմբի անդամ Վարդան Գրիգորյանը. այն է` խթանել ռոք երաժշտության զարգացումը Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են