Երևանում 4 դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից, 9-ին հայտարարվել է խիստ նկատողություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մասնակցել են Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, փոխանցում են ԿԳՆ լրատվական ծառայությունից: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է հաշվետվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ստուգումներ են կատարվել քաղաքապետարանին ենթակա 27 դպրոցներում: Հայտնաբերված խախտումների հիման վրա 4 դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից, 9-ին` հայտարարվել է խիստ նկատողություն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը, մանկավարժներին մաղթել է աշխատանքային հետաքրքիր և ստաղծագործ տարի: Իր ելույթում նախարարն անդրադարձել է կրթական բարեփոխումների ընթացքին, և ,դիմելով դպրոցների տնօրեններին, նշել.
«Կառավարության կողմից հաստատվել է հանկրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային առումով կրթության ոլորտի «մայր» փաստաթուղթն է, որից ածանցվում են առարկայական ծրագրերը, ուսումնական պլաններն ու դասագրքերը: Ես հորդորում եմ ձեզ, ուսումնական գործընթացը կազմակերպել նոր չափորոշիչներին համապատասխան: Ի՞նչ պետք է իմանա հանրկրթական դպրոցն ավարտող աշակերտը: Այս հարցի նվազագույն պահանջները հստակ շեշտված են հանկրթության պետական չափորոշիչում, ինչը պետք է համատեղ ջանքերով կյանքի կոչենք»:
Անդրադառանալով կրթական ոլորտի կառավարման բարեփոխումներին` նախարարը կարևորել է դպրոցների կառավարման խորհուրդների դերի բարձրացումը, հատկապես տնօրենների մրցույթների թափանցիկ ու օրինական կազմակերպումը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգի համաձայն, դպրոցների տնօրենների մրցույթների հայտարարությունները պետք է հրապարկավեն 3000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում և եռօրյա ժամկետում տեղադրվեն ԿԳՆ-ի պաշտոնական կայքում: Նախարարն ընդգծել է, որ այս պահանջները չպահպանելու դեպքում մրցույթի արդյունքներն անվավեր կճանաչվեն:
Երևանի քաղաքապետն իր ելույթում, անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգի առավելություններին, առաջնային է համարել տնօրենների ընտրությունները, նշելով, որ քաղաքապետարանը կազմակերպչական առումով ամեն ինչ կանի, որպեսզի մասնակցների համար սահամանափակումներ չլինեն: Կ. Կարապետայանը նշել է նաև, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև մանկավարժների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան