Ա.Սիմոնյան. «Այս տարի ԵՊՀ է ընդունվել ընդամենը 693 ուսանող»
Դեռ մի քանի տարի առաջ պարզ էր, որ բուհերը 2011-2012 ուսումնական տարում լուրջ խնդիրների առաջ են կանգնելու դպրոցների շրջանավարտներ չտալու պատճառով: Բացառություն չէր նաև Երևանի պետական համալսարանը, որի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր վստահեցրեց, որ սպասվածից քիչ խնդիրների են հանդիպել ու առնչվել, քանի որ տևական ժամանակ է մի շարք միջոցառումներ են իրականացնում` սպասելով հենց այս տարվան. «Դրանց շնորհիվ հաջողվեց մեղմել հետևանքները»,-հայտարարեց նա ու ավելացրեց, որ սպասվածից ավելի լավ է իրավիճակը:
ԵՊՀ ռեկտորը ևս մեկ անգամ հավաստիացրեց` ինչպես և կառավարությունը հայտարարել էր, անկախ ուսանողների թվից այս տարի էլ կպահպանվի ուսանողների պետական վարկավորման մակարդակը, ֆինանսավորումը չի նվազի, ինչը թույլ կտա բուհերին, ըստ Ա.Սիմոնյանի, ավելի վստահ նայել առաջ:
Կոնկրետ հիշյալ բուհում մի շարք միջոցառումներ են իրականացվելու մեղմելու ուսանողների փոքր թիվը, մասնավորապես` փոփոխություններ կլինեն հեռակա ուսուցման համակարգում, որը թույլ կտա թեթևացնել այդ համակարգի ծանրաբեռնվածությունը: Բացի այդ պարտադիր են դարձել ԵՊՀ անձնակազմի, այդ թվում և դասախոսական, որակավորման դասընթացները:
Ա.Սիմոնյանը հավաստիացրեց նաև, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ստեղծված իրավիճակը, որը դրդված է ուսանողների քիչ լինելով, չհանգեցնի կրճատումների:
Նշենք, որ այս տարի ԵՊՀ է ընդունվել ընդամենը 693 ուսանող:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին