Թբիլիսիում փակվել է ևս մեկ վրաց-ռուսական դպրոց
Թբիլիսիում դադարեցվել է թիվ 13 վրաց-ռուսական միջնակարգ դպրոցի գործունեությունը: Այդ մասին հաղորդում է «apsny.ge» կայքը` հղում կատարելով "Кавказ-Пресс"-ին:
Երեկ` օգոստոսի 29-ին նշված դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ տեղեկացվեցին աշխատանքից ազատվելու մասին: Պատճառն այն է, որ թիվ 13 դպրոցը պաշտոնապես միացվել է թիվ 12 դպրոցին:
Հաստիքների կրճատման արդյունքում աշխատանքից զրկվել են հիմնականում ռուսական բաժնի ուսուցիչները, քանի որ դպրոցի կողմից վարած քաղաքականությունն ուղղված է եղել ռուսական բաժնի աշակերտների քանակի նվազեցմանը: Սակայն կրճատման տակ են ընկել նաև վրացական բաժնի ուսուցիչներ:
Թիվ 13 դպրոցի աշակերտներին տեղափոխել են թիվ 12 դպրոց, որը գտնվում է մեկ կիլոմետր հեռու: Այդ հանգամանքը առաջացրել է ծնողների դժգոհությունը, որոնք անհանգստացած են իրենց երեխաների անվտանգության համար, քանի որ վերջիններս ստիպված են, դպրոց հասնելու համար, հատել Ցոտնե Դադիանի փողոցը, որտեղ երթևեկություն խիստ ծանրաբեռնված է:
Նշանք նաև, որ ըստ թիվ 13 դպրոցի արդեն նախկին ուսուցիչների ունեցած տվյալների, դպրոցի շենքը վաճառվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին