Վլադիմիր Վայս. «Հայերը նույնպես ուժեղ կազմ ունեն»
Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Հայաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ հայերը «B» խմբում լավագույն խաղն են ցուցադրում: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Իռլանդացիների հետ սեպտեմբերի 2-ին ծանր խաղ է սպասվում, բայց ես հույս ունեմ, որ փորձառու ֆուտբոլիստները սառնասրտություն կդրսևորեն,- ասել է Վլադիմիր Վայսը:- Հայերը նույնպես ուժեղ կազմ ունեն և մեր խմբում լավագույն խաղն են ցուցադրում»:
Ավելացնենք, որ կրկին Սլովակիայի հավաքական է հրավիրվել Միրոսլավ Ստոխը: Ֆիլիպ Շեբոն, Իգոր Ժեֆչակը և Քարիմ Գեդեն օգնեցին Բրատիսլավայի «Սլովանին»` հաղթահարելու իտալական «Ռոմայի» արգելքը Եվրոպայի լիգայում: Այժմ նրանք նույնպես նախապատրաստվում են Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների հետ հանդիպումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում