Անվճար օրագրեր` «Հայաստանը դու ես» կարգախոսով
Սեպտեմբերի մեկին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տպագրված օրագրերով, տեղեկացնում են ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»:
Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը և տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների մասին:
Panorama.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ասուլիսում Կրթության, գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ օրագրերը բոլոր դասարանների աշակերտներին կտրամադրվի անվճար:
Օրագրերում, ըստ աղբյուրի, ներառվել է մանրամասն ինֆորմացիա աշակերտի առողջական վիճակի մասին, որը ուսուցիչներին և բուժքույրերին կօգնի կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին