Եզդիական համայնքի համար ԵՊՀ-ում ուսման մեկ անվճար տեղ կհատկացվի
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների փաստաթղթային անհամապատասխանություններին ու քաղաքացիներից ստացված դիմումներին:
Նկատի առնելով առաջին կուրսեցիների սակավաթիվ լինելու հանգամանքը և հաշվի առնելով բուհերի ռեկտորների առաջարկությունները`ընդունող հանձնաժողովը քննարկել է չհամալրված մի շարք մասնագիտությունների գծով ուսումնական խմբերի ձևավորման հարցը: Որոշվել է խնդրին լուծում տալ` հաշվի առնելով ուսանողի կարծիքը և օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունները: Նիստի ընթացքում որոշվել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պահուստային տեղերից եզդիական համայնքի համար Երևանի պետական համալսարանին ուսման մեկ անվճար տեղ հատկացնել:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը և նոր ուսումնական տարվա աշխատանքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան