Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 3-ին
Սեպտեմբերի 3-ին Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դահլիճում կկայանա խորհրդի նիստ, որի օրակարգում Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության հարցն է լինելու: Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ Կոնսերվատորիայից:
Ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանն է:
Նշենք, որ նախկին ռեկտորը Սերգեյ Սարաջյանն էր, ով իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Հետագայում նա իր այդ քայլը մամաուլում բացատրել էր առողջական խնդիրներով: Սարաջյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2013 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են