Ծննդատան բժիշկը մարդասպա՞ն. Նախարարությունն ուսումնասիրում է Վայքի սարսափելի դեպքը
Վայքի ծննդաբերական բաժանմունքում վերջերս տեղի ունեցած սարսափելի դեպքը նախարարության մասնագետներն այժմ ուսումնասիրում են: Նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրահանգով ստեղծվել է մասնագետներից կազմված մի խումբ, որը, տեղեկության մասին իմանալուց անմիջապես հետո, այցելել է Երևանի «Մուրացան» համալսարանական կլինիկա:
«Երեխան այժմ գտնվում է կլինիկայի վերակենդանացման բաժնում: Մեր մասնագետները կգնահատեն երեխայի առողջական վիճակը և եթե անհրաժեշտություն լինի կօգնեն: Եվ միայն մասնագետների եզրակացությունից հետո ամեն ինչ հայտնի կլինի», -հավելեց նախարարի խոսնակը:
«Թուրքը հայի նկատմամբ սենց բան չէր անի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը, ասաց ծննդաբերած կնոջ ազգական Ծովինար Խաչատրյանը: Նա ասաց, որ ծննդաբերած կինը 20 տարեկան է և փորձությունների միջոցով ծնված երեխան նրա առաջին ծնունդն էր: «Ժամանակին ցավերը բռնած ծննդկանը մոտեցել է բժշկուհուն, Մետաքսյային, դիմիդրոլ-անալգին ա սրսկել, հետ ա ուղարկել: Երեք օր հետո ծնունդը գնացել ա, երեխան թմրած ա եղել, գլուխը եկել ա մի փոքր երևացել ա ու էլ դուրս չի գալիս: Արդեն 15-րդ օրն է` Մուրացանի հիվանդանոցում երեխեն կոմայի մեջ ա», -պատմեց տիկին Ծովինարը:
Նրա խոսքով, հղիության ինն ամիսների ընթացքում ոչ մի խնդիր կնոջ մոտ չի եղել. «Ինչ ասել են, արել ա, գանգատներ չի ունեցել»:
Մեր զրուցակիցը կնոջ հղիության ընթացքը հետևած Մետաքսյա անունով բժշկի վարքագծի էլ ավելի սարսափելի դրվագներ էլ պատմեց. «Երեք մատ բացված հղիին էկավ, նայեց, ասումա հլա ունես կես ժամ, մի ժամ ես գնամ բուրդս հավաքեմ, չմնա անձրևի տակ: Ինքը փաստացի մարդասպան ա և առաջինը մեզ չի արել, շատ դեպքեր ա եղել, խուլ գյուղացիներ են, ձեն չեն հանել: Եթե մեր աղջիկը բողոքեր ինն ամիսների ընացքում, մենք կլռեինք, բայց որ անթերի է եղել, պետք ա խոսենք, մինչև վերջ գործը տանելու ենք առաջ, որ նրա նմանները չաշխատեն ընդեղ, ջահելները շատ մեղք են»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան