ՀՀ նախագահը աշխատանքային այցով Տավուշի մարզում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում հանրապետության ղեկավարը մասնակցեց «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման հանդիսավոր արարողությանը: Ս.Սարգսյանը ծանոթացավ Նոյեմբերյանի պոմպակայանում կատարված աշխատանքներին:
«Նոյեմբերյան 1» պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Հաղթանակ, Զորավան, Կողբ, Բերդավան համայնքներին: Պոմպակայանում տեղադրվել են 2 նոր պոմպեր, փոխվել են էլեեկտրական մալուխները, ինչպես նաև ամբողջությամբ վերազինվել է պոմպակայանի էլեկտրական ենթակայանը, վերանորոգվել է ջրընդունիչ հանգույցը: Կատարված աշխատանքների արդյունքում Նոյեմբերյանի պոմպակայանում հոսանքի խնայողության ծախսը կազմում է տարեկան 5 մլն դրամ, իսկ շահագործման ծախսը` տարեկան 3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ ծախսերը կրճատվել են տարեկան 8 մլն դրամով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, այսօր ՀՄՀ Հայաստան ծրագիրը բացում է իր ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկը` «Նոյեմբերյան 1» պոմպակայանը և դրան հարակից Դեբեդ գետի վրա գտնվող պատվարը:
«Այս ծրագրի նշանակությունը հսկայական է, քանի որ վերականգնումից հետո պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների ջրօգտագործողների ավելի քան 3000 հա հողատարածք»,-ասաց նա;
Նա միաժամանակ նշեց, որ պատվարը գտնվում էր անմխիթար վիճակում, խորհրդային տարիներից ի վեր որևէ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, իսկ եթե այդպես մնար, ապա առաջիկա տարիներին պատվարը կփլուզվեր:
Նշեց նաև, որ պատվարի և պոմպակայանի վերականգնումից հետո առաջիկա տարիներին ակնկալվում է, որ ոռոգման ջրով կապահովվեն 4940 ջրօգտագործողներին պատկանող 3850 հա հողատարածքներ:
Ա.Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ այս երկու մեծ ծրագրերի ընդհանուր արժեքը 5,5 մլն դոլար է, որից 3,5 մլնը ծախսվել է պոմպականաի վերանորոգման, տեխնիկական վերազինման համար, իսկ 2 մլն-ը` պատվարի վերանորոգման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա